Վլադիմիր Կլիչկոն ու Էնթոնի Ջոշուան որոշելու են աշխարհի չեմպիոնին

  • Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 13:27
Այն բանից հետո, երբ աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հրաժարվեց իր տիտղոսներից, բռնցքամարտի ասոցիացիայի փրոմոութեր Էդի Հարնը հայտարարել է, որ մոտ օրերս պաշտոնապես հաստատվելու է Վլադիմիր Կլիչկոյի և Էնթոնի Ջոշուայի մարտի մասին:

Բռնցքամարտիկները համաձայնել են կռվել WBO և WBA գոտիների համար:

Հիշեցնենք, որ անցած տարի Ֆյուրին նվաճել էր այս վարկածներով չեմպիոնի կոչումները Կլիչկոյից և այս տարվա հունիսին պետք է կայանար նրանց ռևանշ մարտը, սակայն մի քանի անգամ հետաձգելուց հետո Ֆյուրին առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր պաշտպանել տիտղոսները:

Նշենք, որ 27-ամյա Ջոշուան 17 մարտի է մասնակցել և 17 նոկաուտով հաղթանակ տարել: Նա նաև Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն է:

Ամենաընթերցվածը