Ինտերի 40 երկրպագուներ հարձակվել են Իկարդիի վրա

  • Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 12:53
Ինտերի արգենտինացի ավագ Մաուրո Իկարդիի համար ծանր օրերը շարունակվում են:

Կալյարիին 1-2 հաշվով պարտվելուց հետո տուն վերադառնալու ժամանակ Իկարդիի վրա փորձել են 40 երկրպագուներ հարձակվել, որոնք սակայն զինված պահակներին տեսնելուց հետո փախել են դեպքի վայրից:

Իկարդիի տան մոտ երկրպագուները նաև մեծ պաստառ են թողել, որի վրա գրված է, որ նրանք ահամբեր սպասում են Իկարդիի արգենտինացի ընկերներին և սպասում են տեղեկության, եթե իհարկե այս անգամ էլ ֆուտբոլիստը չփախչի վախից:

Հիշեցնենք, որ երկրպագուների նման պահվածքը կապված է արգենտինացու ինքնակենսագրության հետ, որը լույս է տեսել վերջերս:

Այնտեղ մի հատված կա, որտեղ Իկարդին Ինտերի ղեկավարությանը խոստացել է 100 մարդասպան վարձել Արգենտինայից, որպեսզի լուծեն թիմի ծայրահեղ երկրպագուների հարցը:

Մի քանի օր առաջ էլ իտալական թիմի ղեկավարությանը կոչ է արվել զրկել նրան ավագի թևկապից: Նման որոշումը պաշտպանվել է նաև թիմի գործադիր տնօրենի և նախկին ավագ Խավիեր Ձանետիի կողմից: