Ամերիկացի հայտնի վազորդի աղջկան սպանել են

  • Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 12:32
Աշխարհի չեմպիոն ամերիկացի վազորդ Թայսոն Գեյի 15-ամյա աղջկան՝ Տրինիտի Գեյին, սպանել են Քենթուքի նահանգում:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով վիրավորվել է նաև Տրինիտին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Թայսոն Գեյը նորության մասին պաշտոնապես տեղեկացրել է Քենթուքիի Լեքս հեռուստաընկերությամբ:

«Նա այստեղ էր և անց էր կացնում իր աշնանային արձակուրդը: Գաղափար չունեմ՝ ինչ է պատահել: Ես շփոթված եմ»,-վոզորդի խոսքերն է մեջբերում Լեքսը:

Նշենք, որ Թայսոն Գեյը Ուսեին Բոլտից հետո համարվում է 100 մետր տարածությունում ամենալավ արդյունքը գրանցած մարզիկը: 

Ամենաընթերցվածը