Դպրոցների համար նախատեսված գումարը ծախսվելու է Զենիթի մարզադաշտի համար

  • Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 12:19
Ռուսաստանը ընդունելու է 2018 թվականի աշխարհի առաջնությունը և բազմաթիվ քաղաքներում նոր մարզադաշտեր են կառուցվում:

Նոր մարզադաշտ է կառուցվում նաև Սանկտ-Պետերբուրգում, որը պետք է դեկտեմբերին պատրաստ լինի, որպեսզի ՖԻՖԱ-ն թույլատրի այնտեղ անցկացնել 2017 թվականի ամռանը կայանալիք կոնֆեդերացիայի գավաթը և մասնավորապես եզրափակիչ խաղը:

Եվ ահա հայտնի է դարձել, որ 2.2 մլրդ ռուբլի, որը նախատեսված է եղել կառավարության կողմից որոշ թաղամասերում դպրոցներ, մանկապարտեզներ և հիվանդանոցներ կառուցելու համար, հատկացվելու է Զենիթ-Արենայի շուտափույթ կառուցման համար:

Նշենք, որ այս որոշման պատճառով օրինակ Նովայա Օխտա թաղամասի դպրոցը կառուցվելու է մյուս տարի, այն դեպքում, երբ նախատեսված է եղել այս տարի: Նման խնդրի առաջ են կանգնել նաև այլ թաղամասեր:

2018 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքների պատասխանատու Վադիմ Տյուլպանովը բացատրել է այս որոշումը նրանով, որ կառավարությունը օրինական իրավունք ունի հատկացնել բյուջեի 10 տոկոսը:

-Մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է բացել մարզադաշտը մինչև դեկտեմբեր ամիսը,-ավելացրել է Տյուլպանովը:

Նշենք նաև, որ Պետերբուրգի մարզադաշտը ամենաուշ կառուցվողն է: Այստեղ մի քանի բանվորների մահվան դեպքեր են եղել, որոնք զրկված են եղել տարրական ապահովագրման միջոցներից, ինչպես նաև մի քանի անգամ գումարային խոշոր խնդիրների պատճառով աշխատանքները որոշ ժամանակով դադարել են: 

Ամենաընթերցվածը