Թենիսի կանանց առաջատարներից Սերենա Ուիլյամսը, ով ներկա պահին աշխարհի երկրորդ ռակետն է, վնասվածքի պատճառով բաց է թողնելու Սինգապուրում կայանալիք տարվա ամփոփիչ մրցաշարը: Հիշեցնենք, որ ամփոփիչ մրցաշարին մասնակցում են առաջին 8 ռակետները: Այս տարի այն կայանալու է հոկտեմբերի 23-30-ը: «Ցավում եմ, որ երկրոդ տարին անընդմեջ չեմ մասնակցելու ամփոփիչ մրցաշարին: Այս տարին շատ ծանր էր ինձ համար: Ես ուսի հետ խնդիրներ ունեմ և բժիշկս խորհուրդ է տվել որոշ ժամանակով դուրս գալ խաղից», - ասել է Սերենան: Հիշեցնենք, որ 2016-ի ամփոփիչ մրցաշարին իրենց տեղերն ապահովել են Անգելիկ Կերբերը, Գարբին Մուգուրուսան, Մեդիսոն Քիզը, Սիմոնա Հալեպը, Ագնեշկա Ռադվանսկան, Կարոլինա Պլիշկովան և Դոմինիկա Ցիբուլկովան:
Սերենա Ուիլյամսը չի մասնակցելու ամփոփիչ մրցաշարին
- Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 12:07