Սպորտի նախարարը ցանկանում է քչացնել առողջապահության նախարարության գործը

  • Սպորտ - 17 Հոկտեմբերի 2016, 10:44

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ նախարարության նոր ծրագրերի իրագործումը հասարակության մեջ նոր սեր կառաջացնի առողջ ապրելակերպի նկատմամբ:

«Հասարակության բոլոր տարիքային խմբերում, բոլոր խավերի շրջանում և բոլոր համայնքներում տարածել սպորտը. սա է մեր առջև դրված խնդիրը: Կվերականգնենք նախկին սպորտլանդիան, որը կլինի նոր տարբերակով: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել ուսանողական սպարտակիադաներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը այնպիսի ծրագրեր կիրականացնի, որ ազգը լինի առողջ, որ առողջապահության նախարարությունը քիչ գործ ունենա անելու: Մենք պետք է հասնենք նրան, որ սպորտով չզբաղվող երիտասարդը մի քայլ հետ լինի սպորտով զբաղվողից: Սպորտով չզբաղվելը կլինի պարզապես ամոթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոստոմյանը: