Մաֆիան Մաքսի Լոպեսին առաջարկել էր կոտրել Ինտերի ավագի ոտքերը

  • Սպորտ - 16 Հոկտեմբերի 2016, 15:15
Ինչպես հայտնի է, Ինտերի ավագ արգենտինացի Մաուրո Իկարդին իր կնոջ հետ սկսել է հանդիպել այն ժամանակ, երբ վերջինս դեռևս մեկ այլ արգենտինացի ֆուտբոլիստի՝ Բարսելոնայի նախկին հարձակվող Մաքսի Լոպեսի կինն է եղել:

Իտալացի հայտնի լրագրող Կարլոս Մոնտին Bien Arriba հաղորդման շրջանակներում պատմել է, որ սիցիլիական Կատանիայում հանդես գալու ժամանակ մաֆիայի ներկայացուցիչները Լոպեսին առաջարկել էին կոտրել Իկարդիի ոտքերը, սակայն վերջինս չէր համաձայնել: Մաֆիոզները թողել էին իրենց պարագլուխի հեռախոսահամարը, որպեսզի փոշմանելու դեպքում Լոպեսը տեղեկացնի իր որոշման մասին:

Հիշեցնենք, որ Լոպեսն ու Իկարդին ընկերներ են եղել և 2014 թվականին տեղի ունեցած դեպքի պատճառով սառեցրել են հարաբերությունները: Իկարդին մինչ օրս չի հրավիրվում հավաքական, քանի որ Լեո Մեսսին, ով նույնպես Լոպեսի ընկերներից է, մարզիչներին չի թողում նման բան անել:

Ամենաընթերցվածը