Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենաշատ վաճառվածների շարքում է Անգլիայում

  • Սպորտ - 15 Հոկտեմբերի 2016, 13:16
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվածներից մեկն է Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Sun պարբերականի կազմած ցուցակում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս 19-րդ տեղում է:

Առաջատարները  «Մանչեստեր Յունայթեդ»-ի այլ ֆուտբոլիստներ են` Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան: