Ֆյուրին հրաժարվել է չեմպիոնական գոտիներից

  • Սպորտ - 13 Հոկտեմբերի 2016, 16:32
Բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հրաժարվել է WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումներից։

Բրիտանացին նման որոշում է կայացրել՝ ելնելով բուժման կարիքներից։

«Ես հերթական խնդրի առաջ եմ կանգնել և ինչպես Կլիչկոյի հետ մենամարտում, հիմա նույնպես հաղթելու եմ։ Ես չեմպիոն եմ դարձել ռինգում և պետք է պարտվեմ ռինգում, սակայն հիմա ես ի վիճակի չեմ նման քայլի գնալ և պետք է նման ծանր որոշում կայացնեմ։ Կարծում եմ, որ չեմպիոնի կոչումից հրաժարվելը միայն կօգնի բռնցքամարտին և այլ մարզիկների թույլ կտա պայքարել դրա համար»,-Ֆյուրիին է մեջբերում Hennessy Sport պարբերականը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Վլադիմիր Կլիչկոյին հաղթելուց հետո Թայսոն Ֆյուրին դարձել էր IBF, IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն։ Այս տարի պետք է կայանար ռևանշ մարտը, սակայն մի քանի անգամ այն հետաձգելուց հետո Ֆյուրին ի վերջո հրաժարվեց մարտից և հանձնեց գոտիները։

Ամենաընթերցվածը