ՖԻՖԱ-ն կարող է փոխել անվանումը

  • Սպորտ - 13 Հոկտեմբերի 2016, 11:25
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կարող է վերանվանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն CNN-ին տված հարցազրույցում: «Անշուշտ, կան ուժեր, որոնք դեմ են փոփոխություններին, սակայն մեզ համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ մարդիկ: Անցյալի էջն արդեն շրջված է, և մենք շարժվում ենք առաջ: Հիմա ՖԻՖԱ-ն գործում է ավելի թափանցիկ»,-ասել է նա:

ՖԻՖԱ-ի  նախագահը խոսել է նաև այն մասին, որ մտադիր է տեղափոխել ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը Շվեյցարիայից:  

Ամենաընթերցվածը