2002 թվականից մինչև այսօր առաջին անգամ Հոլանդիան խաղաց առանց Վան Պերսիի, Վան Դեր Վարտի, Ռոբենի ու Սնեյդերի

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2016, 10:46
2002 թվականից մինչև այսօր, Ֆրանսիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղը դարձավ առաջինը Հոլանդիայի համար, որին չմասնակցեցին ո՛չ Արյեն Ռոբենը, ո՛չ Ուեսլի Սնեյդերը, ո՛չ Ռոբին Վան Պերսին, ո՛չ էլ Ռաֆայել Վան Դեր Վարտը:

Նշենք, որ Ռոբենը, Սնեյդերն ու Վան Պերսին հավաքականում են 2003 թվականից, իսկ Վան Դեր Վարտը՝ 2002-ից:

Հոլանդիայի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Ֆրանսիային և 6 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Ամենաընթերցվածը