Լեհաստան-Հայաստան 2-1

  • Սպորտ - 12 Հոկտեմբերի 2016, 00:45
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Լեհաստանին:

2 գոլ խփեց Լևանդովսկին, իսկ մեր հավաքականից աչքի ընկավ Մարկոս Պիցելին:

Նշենք, որ հանդիպման 94-րդ րոպեին Արաս Օզբիլիսը չկարողացավ հրաշալի դիրքից գրավել դարպասը, որից հետո լեհերը տուգանայինից հետո հաղթական գոլ խփեցին: Նշենք նաև, որ մեր հավաքականը Գաել Անդոնյանի կարմիր քարտի պատճառով 31-րդ րոպեից 10 հոգով էր խաղում:

3 տուրից հետո Հայաստանի հավաքականը 0 միավորով եզրափակում է աղյուսակը: