Այսօր Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակը դարձավ 3 տարեկան

  • Սպորտ - 11 Հոկտեմբերի 2016, 22:27
Յուրա Մովսիսյանը գրավում է Բուլղարիայի դարպասը
Յուրա Մովսիսյանը գրավում է Բուլղարիայի դարպասը
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակը պաշտոնական խաղերում դարձավ 3 տարեկան: 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում 2-1 հաշվով հաղթել էր Բուլղարիային: Դրանից հետո մեր հավաքականը 11 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որից 3-ը՝ ոչ ոքի և 9-ը՝ պարտություն: Բացի այդ, վերջին 3 տարիներին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ընդամենը 6 գոլ են խփել:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հայաստանի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հյուընկալվելու է Լեհաստանի հավաքականին: 3 տարի առաջվա խաղից այսօրվա խաղին հիմնականում կազմում դաշտ է դուրս գալու ընդամենը երեք ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Լևոն Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականից բացի պաշտոնական խաղերում 3 տարի և ավելի երկար ժամանակ հաղթանակ չեն ունեցել միայն Մոլդովան, Անդորրան, Սան Մարինոն և Ջիբրալթարը:

Հայաստանի ազգային հավաքականը վատ օրինակ է երիտասարդական և պատանեկան հավաքականների համար, որոնք լրացնում են տխուր վիճակագրությունը:

Օրինակ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին հաղթանակը տարել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ 2-1 Բելառուսի նկատմամբ:

Մինչև 19 տարեկանների վերջին հաղթանակը 2014 թվականի հոկտեմբերի 15-ին էր: Հայ ֆուտբոլիստները 2-0 հաղթել էին Սան Մարինոյին:

Մինչև 17 տարեկանների հավաքականը ևս շուտով կնշի վերջին հաղթանակի 3 ամյակը: 2013 թվականի հոկտեմբերի 29-ին հայ պատանիները 2-1 հաղթել էին «ահեղ» Ջիբրալթարին: 

Ամենաընթերցվածը