Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ուելսին

  • Սպորտ - 11 Հոկտեմբերի 2016, 21:57
Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Եվրոպայի 2017թ.  երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով: 

Առաջին խաղակեսում աչքի ընկավ Էլիս Հարիսոնը, հանդիպման երկրորդ կեսում մեկ րոպեի ընտացքում սկզբից Շախնազարյանը գրավեց սեփական դարպասը, այնուհետև Սիմոնյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Հանդիպման վերջակետը դրեց Օ’Սալիվանը 90-րդ րոպեին: