7-րդ վայրկյանին փխված գոլը՝ նոր ռեկորդ

  • Սպորտ - 11 Հոկտեմբերի 2016, 15:37
Բելգիայի հավաքական հարձակվող Քրիստիան Բենտեկեն խփել է աշխարհի առաջնությունների որակավորման փուլի ամենաարագ գոլը: Բենտեկեն Ջիբրալթարի հավաքականի դարպասը գրավել է 7-րդ վայրկյանին՝ գերազանցելով Սան Մարինոյի հավաքականի հարձակվող Դավիդ Գվալտերիի ռեկորդը, որը 1993 թվականին Անգլիայի հավաքականի դարպասը գրավել է 8-րդ վայրկյանին:

Բելգիա-Ջիբրալթար խաղն ավարտվել է 6-0 հաշվով: 


Ամենաընթերցվածը