«Ռեալ Սոլթ Լեյք»-ը գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը

  • Սպորտ - 11 Հոկտեմբերի 2016, 11:40
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի տրանսֆերն ավարտվում էր դեկտեմբերին: Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: «Միշտ էլ ցանկացել եմ մնալ այստեղ և նպատակս գործն արագ գլուխ բերելն է և ամբողջովին «ՌՍԼ»-ին նվիրվելը»,-ասել է Մովսիսյանը: Մովսիսյանը ՄԼՍ-ի այս առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման: