«Արարատ 73»-ի ֆուտբոլիստները հիացած են նոր արձանախմբով

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2016, 17:12
Հայկական ֆուտբոլի լեգենդները՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները, մեծ հիացմունքով և հուզմունքով մասնակցեցին Երևանում «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախմբի բացմանը:

Լևոն Իշտոյան. Ես անկեղծորեն տպավորված եմ: Կցանկանայի իմ խորհին շնորհակալությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին, ով կառուցեց այս գեղեցիկ արձանախումբը: Սա միայն մեր հաղթանակի մասին պատմող արձան չէ՝ սերնդափոխությունից հետո երեխաները կցանկանան և կձգտեն դառնալ աշխարհի, օլիմպիական չեմպիոններ:

Սերգեյ Բոնդարենկո. Մեզ համար միայն հպարտություն է նման արձան ունենալը: Շնորհակալություն հայ ժողովրդին, Գագիկ Ծառուկյանին: Սա միայն մեծարում չէ, «Արարատ 73»-ը անմահացավ: Իմ կարծիքով` նման հաղթանակներ Հայաստանը դեռ երկար չի ունենա:

Խորեն Հովհաննիսյան. Ինձ բախտ է վիճակվել խաղալու «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հետ, իսկապես հրաշալի թիմ էր հավաքվել: Ուզում եմ շնորհավորել նրանց՝ արձանախմբի բացման կապակցությամբ և շնորհակալութուն հայտնել Գագիկ Ծառուկյանին արձանի ստեղծման համար: Եվ երանի գան տարիներ, որ Հայաստանի հավաքականը ևս «Արարատ»-ի խաղի պես որակով խաղ ցույց տա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ: Արձանախումբը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

Ամենաընթերցվածը