Հայ սամբիստն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2016, 12:53
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճեց երրորդ մեդալը:

70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպեց Վրաստանիի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: