ԱԱ-2018. Իտալիան ու Իսպանիան հաղթանակ տարան

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2016, 11:06
Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլում տեղի ունեցան ևս երեք խմբերի 3-րդ տուրի խաղեր:

D խմբում Ուելսի հավաքականն անսպասելի ոչ ոքի խաղաց Վրաստանի հետ` 1-1, Իռլանդիան  3-1 հաշվով հաղթեց Մոլդովային, իսկ Սերբիան 3-2 հաշվով` Ավստրիային: Երեք տուրից հետո սերբերն ու իռլանդացիք 7-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

G խմբում առաջատարներ Իսպանիան ու Իտալիան 2-0 և 3-2 հաշվով հաղթեց Ալբանիային և Մակեդոնիային և 7-ական միավորով կիսում են առաջին և երկրորդ տեղերը:

I խմբում Իսլանդիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին, Ուկրաինան 3-0 հաշվով՝ Կոսովոյին, իսկ Խորվաթիան 1-0 հաշվով` Ֆինլանդիային: Երեք տուրից հետո Իսլանդիան ու Խորվաթիան 7-ական միավոր ունեն և գլխավորում են աղյուսակը: