Էնդի Մարեյը` Պեկինի մրցաշարի հաղթող

  • Սպորտ - 10 Հոկտեմբերի 2016, 10:45
Թենիսի տղամարդկանց Պեկինի մրցաշարում տեղի ունեցավ եզրափակիչ հանդիպումը:

Աշխարհի երկրորդ ռակետ, օլիմպիական խաղերի և Ուիմբլդոնի գործող չեմպիոն բրիտանացի ԷնդիՄարեյը 6-4, 7-6 հաշվով հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին:

Հաղթանակի համար բրիտանացուց 1 ժամ 57 րոպե պահանջվեց:

Մարեյն իր կարիերայի 40-րդ մրցաշարը հաղթեց, իսկ ընդհանուր հաշվարկում ավելի մոտեցավ առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին:

Ամենաընթերցվածը