Ինդիանայի բասկետբոլիստները ծնկի են իջել` ի նշան բողոքի

  • Սպորտ - 23 Սեպտեմբերի 2016, 12:10
Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) Փլեյ-օֆֆ փուլը մեկնարկել է բողոքի ցույցով:

The Score պարբերականը տեղեկացնում է, որ Ինդիանայի բասկետբոլիստները ԱՄՆ-ի հիմնի կատարման ժամանակ իրար ձեռք են բռնել և ծնկի իջել` արտահայտելով իրենց բողոքը ԱՄՆ-ում սոցիալական անարդարության, ռասիստական դրսևորումների և ոստիկանության դաժանությունների դեմ: Նրանց աջակցել են նաև Ֆինիքսի երկու բասկետբոլիստներ Միստի Բասն ու Քելի Բոունը:

Նշենք, որ առաջինը բողոքի ցույց է արել Սան Ֆրանցիսկո թիմի մարզուհի Կոլին Կապերնիկը: