Սելթիկն ու Ռեյնջերսը չեն տեղափոխվելու Անգլիայի առաջնություն

  • Սպորտ - 23 Սեպտեմբերի 2016, 11:57
Անգլիայի ֆուտբոլային լիգայի ակումբները որոշել են, որ լիգայի կազմի մեջ չեն մտնելու պրեմիեր լիգայի թիմերի 2-րդ կազմերը, ինչպես նաև լիգայի մեջ չմտնող մյուս երկրների թիմերը:

Այսպիսով` Շոտլանդիայի երկու ուժեղագույն թիմերը` Սելթիկն ու Ռեյնջերսը մնալու են իրենց ներքին առաջնությունում: Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր այն մասին, որ Անգլիայի ֆուտբոլային լիգայում դիվիզիոնների քանակի ավելացումից հետո Շոտլանդիայի երկու ուժեղագույն թիմերը տեղափոխվելու են 5-րդ դիվիզիոն և իրենց ելույթները շարունակեն այնտեղ:

Նշենք, որ վերջին անգամ Գլազգոյի երկու թիմերի չեմպիոնական արշավը կարողացել է կանգնեցնել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի Աբերդինը 1980-ականների կեսերին: