Հոկեյի աշխարհի գավաթ. Կանադան խաղալու է Ռուսաստանի դեմ

  • Սպորտ - 23 Սեպտեմբերի 2016, 11:55
Հոկեյի աշխարհի գավաթում տեղի ունեցան խմբային փուլի վերջին խաղերը:

A խմբում Չեխիայի հավաքականը 4-3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին, իսկ Կանադան` 4-1 հաշվով Եվրոպայի թիմին: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին Կանադան և Եվրոպան:

B խմբում Ռուսաստանի հավաքականը 3-0 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիային, իսկ շվեդները 3-4 հաշվով պարտվեցին Հյուսիսային Ամերիկայի թիմին: Այս խմբից հաջորդ փուլ անցան Շվեդիան ու Ռուսաստանը:

Կիսաեզրափակիչում Կանադան խաղալու է Ռուսաստանի դեմ, իսկ Շվեդիան` Եվրոպայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հավաքականներում ընդգրկված են մինչև 23 տարեկան հոկեյիստներ, բացառությամբ հիմնական հավաքականներ հրավիրվածների: