Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահը քննադատել է Հռոմի քաղաքապետին օլիմպիական խաղերն անցկացնելու հայտը մերժելու համար

  • Սպորտ - 22 Սեպտեմբերի 2016, 16:40
Հռոմի նորանշանակ քաղաքապետ Վիրջինիա Ռագին մերժել է 2024 թվականի օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու օլիմպիական կոմիտեի հայտը՝ նշելով, որ դա անպատասխանատու քայլ կլինի և ավելի կվատացնի երկրի ֆինանսական վիճակը:

Իտալիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ջովանի Մալաջան այս որոշումն անվանել է պոպուլիստական և դեմագոգիա:

-Լսելով «ոչ»` ես մեծ ցավ եմ ապրում: Ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք միայն օգուտ ունենալ: Մենք կարող ենք շատ լավ կազմակերպել Oլիմպիական խաղերը: Մի՞թե կա աշխատատեղերի քանակն ավելացնելու ավելի լավ հնարավորություն: Ես շարունակելու եմ աշխատել, քանի դեռ պաշտոնապես մերժում չեմ ստացել,-ասել է Մալաջոն:

Նշենք, որ Համբուրգն ու Բոստոնը նույնպես հրաժարվել են թեկնածություն ներկայացնել օլիմպիական խաղերի համար: Այս պահին կան 3 թեկնածու քաղաքներ՝ Լոս Անջելեսը, Փարիզը և Բուդապեշտը: