Յունայթեդը խաղալու է Սիթիի դեմ, Լիվերպուլը՝ Տոտենհեմի

  • Սպորտ - 22 Սեպտեմբերի 2016, 15:56
Տեղի է ունեցել Անգլիայի լիգայի գավաթի 4-րդ փուլի վիճակահանությունը:

Սպասվում է միանգամից երկու կենտրոնական խաղ: Մանչեսթեր Յունայթեդը մրցելու է Մանչեսթեր Սիթիի հետ: Հիշեցնենք, որ վերջերս առաջնության 4-րդ տուրում Սիթին կարողացել էր 2-1 հաշվով հաղթել Յունայթեդին:

Մյուս խաղում Լիվերպուլը խաղալու է Տոտենհեմի դեմ: Այս թիմերը նույնպես հասցրել են մրցել պրեմիեր լիգայում: 3-րդ տուրում թիմերը 1-1 էին ավարտել իրենց խաղը:

Մյուս խաղերում կխաղան հետևյալ զույգերը

Վեսթ Հեմ-Չելսի

Արսենալ-Ռեդինգ

Նյուքասլ-Պրեստոն

Սաութհեմպտոն-Սանդերլենդ

Լիդս-Նորվիչ

Բրիստոլ Սիթի-Հալլ