Հոլիվուդում մտադիր են ֆիլմ նկարահանել ֆաների ստեղծած թիմի մասին

  • Սպորտ - 22 Սեպտեմբերի 2016, 15:41
Hollywood Reporter պարբերականը տեղեկացնում է, որ Հոլիվուդում մտադիր են նոր ֆիլմ նկարահանել անգլիական Ուիմբլդոն ակումբի մասին, որը 2002 թվականին հիմնել են ֆաները:

Նշենք, որ Ուիմբլդոն քաղաքի թիմը գոյություն ուներ 1889 թվականից, սակայն 2002 թվականից թիմը տեղափոխվեց ուրիշ քաղաք և փոխելով անվանումը՝ դարձավ ՄԿ Դոնս: Ֆաները չընդունեցին այս փաստը և սեփական միջոցներով թիմ հիմնեցին, որը 9-րդ դիվիզիոնից կարողացել է հասնել մինչև Լիգա 1 (Անգլիայի 3-րդ դիվիզիոն):

Ֆիլմի պրոդյուսերը լինելու է Ջոն Գրինը, ով համագործակցելու է Temple Hill Entertainment ընկերության հետ:

Նշենք, որ այս տարի Ուիմբլդոնը Լիգա 1-ում մրցակցելու է հենց ՄԿ Դոնսի հետ: