Մերկացած մոնղոլ մարզիչները 3 տարով որակազրկվել են

  • Սպորտ - 22 Սեպտեմբերի 2016, 14:32
Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի մենամարտում մոնղոլ մարզիկ Մանդահնարան Գանզորիգինը 7-7 հաշվով պարտվել էր ուզբեկ Իխտիեր Նավրուզովին (ոչ-ոքիի դեպքում հաղթում է վերջին միավոր վաստակածը):

Մենամարտից անմիջապես հետո մոնղոլ ըմբիշի մարզիչները դուրս էին եկել գորգ և մերկացել՝ ի նշան բողոքի, որը նրանք արտահայտել էին մրցավարների կողմնակալ վերաբերմունքի համար: Մրցավարները 6-7 հաշվի ժամանակ լրացուցիչ միավոր էին տվել ուզբեկ մարզիկին և զրկել մոնղոլին բրոնզե մեդալից:

Եվ ահա, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 3 տարով որակազրկել մարզիչներին, իսկ Մոնղոլիայի ըմբշամարտի ֆեդերացիան տուգանվել է 45 հազար եվրոյով: