Ռեալ-Վիլյառեալ 1-1, Բարսելոնա-Ատլետիկո 1-1

  • Սպորտ - 22 Սեպտեմբերի 2016, 01:49
Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցան 5-րդ տուրի մի քանի հանդիպումներ:

Տուրի կենտրոնական խաղում չեմպիոնության հավակնորդներ Բարսելոնան և Ատլետիկոն 1-1 ավարտեցին իրենց հանդիպումը: Կատալոնական թիմից աչքի ընկավ Իվան Ռակիտիչը, իսկ Ատլետիկոյից` Անխել Կորեան:

Առաջատար Մադրիդ Ռեալը նույնպես 1-1 խաղաց Վիլյառեալի հետ: Գոլերը խփեցին Սերխիո Ռամոսն ու Բրունո Սորիանոն: Նշենք, որ հաղթանակի դեպքում Ռեալը ռեկորդ կգրանցեր` տանելով 17-րդ անընդմեջ հաղթանակը առաջնության շրջանակներում:

5 տուրից հետո Ռեալն ունի 13 միավոր, Բարսելոնան` 10, իսկ Ատլետիկոն` 9 միավոր: