Մովիսյանը բանակցություններ կսկսի «Սպարտակի» հետ

  • Սպորտ - 21 Սեպտեմբերի 2016, 17:39
Ֆուտբոլի ԱՄՆ առաջնության ավարտից հետո «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բանակցություններ կսկսի Մոսկվայի «Սպարտակի» հետ: Մովսիսյանը «Սպարտակի» ֆուտբոլիստ է և վարձավճարով է խաղում ամերիկյան ակումբում:

Հարձակվողի գործակալ Պատրիկ Մակկեյբը նշել է. «Ինչպես հայտնի է, Յուրան այս մրցաշրջանում վարձավճարով է հանդես գալիս: Մենք կսպասենք MLS-ի մրցաշրջանի ավարտին և բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ: Մովսիսյանի ապագայի մասին այլ տեղեկություններ չունեմ»: