Անգլիայի լիգայի գավաթ. Չելսին լրացուցիչ ժամանակում հաղթեց Լեսթերին

  • Սպորտ - 21 Սեպտեմբերի 2016, 14:20
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 1-ին փուլի մի քանի խաղեր:

Կենտրոնական խաղում Չելսին լրացուցիչ ժամանակում 4-2 հաշվով հաղթեց Լեսթերին: Լեսթերը Շինջի Օկաձակիի երկու գոլից հետո հաղթում էր 2-0 հաշվով, որից հետո Գարի Կեհիլն ու Սեսար Ասպիլիկետան հավասարեցրին հաշիվը, իսկ Սեսկ Ֆաբրեգասը լրացուցիչ ժամանակի 92-րդ և 94-րդ րոպեներին խփած գոլերով կարողացավ հաղթանակ բերել թիմին:

Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`

Դերբի-Լիվերպուլ 0-3

Էվերթոն-Նորվիչ 0-2

Բրայթոն-Ռիդինգ 1-2

Նոթինգեմ Ֆորեսթ-Արսենալ 0-4

Լիդս-Բլեքբըրն 1-0

Բորնմուտ-Նոթս Քաունթի 2-3

Նյուքասլ Վուլվերհեմպտոն 2-0

Այսօր պայքարի մեջ կմտնեն Մանչեսթեր Սիթին ու Մանչեսթեր Յունայթեդը: