Հոկեյի աշխարհի առաջնություն. Շվեդիան ու Կանադան շարունակում են հաղթել

  • Սպորտ - 21 Սեպտեմբերի 2016, 14:13
Հոկեյի աշխարհի առաջնությունում տեղի ունեցան նախնական փուլի մի քանի խաղեր:

A խմբում Եվրոպայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց չեխիային, իսկ Կանադայի հավաքականը 4-2 հաշվով` ԱՄՆ-ին: 2 տուրից հետո Կանադայի և Եվրոպայի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Չեխիան` 1 միավոր, իսկ ԱՄՆ-ն` 0:

B խմբում Ռուսաստանը 4-3 հաշվով հաղթեց Հյուսիսային Ամերիկայի թիմին, իսկ շվեդները 2-0 հաշվով` Ֆինլանդիային: Շվեդները 4 միավորով գլխավորում են խումբը: 2-ական միավոր ունեն Ռուսաստանն ու Հյուսիսային Ամերիկան, իսկ Ֆինլանդիան առայժմ միավոր չունի: