Ոսկե գնդակի հաղթողին որոշելու են միայն լրագրողները

  • Սպորտ - 20 Սեպտեմբերի 2016, 14:38
France Football պարբերականը ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը կասեցնելուց հետո հայտարարել է, որ այս տարվանից Ոսկե գնդակի հաղթողը որոշվելու է միայն լրագրողների քվեարկությամբ:

Այս ձևաչափը գործել է 1959-2009 թվականների ընթացքում, իսկ 2010 թվականից հեղինակավոր պարբերականը միացել էր ՖԻՖԱ-ի հետ և վերջին 6 տարինեի ընթացքում քվեարկությանը մասնակցում էին նաև ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները:

Նոր փոփոխություններից է նաև այն, որ 23 ֆուտբոլիստների փոխարեն տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար ընտրվելու են 30 հոգի և տարվա վերջում ներկայացվելու է ընդհանուր ցուցակ: Այսինքն ձևաչափից հանվել է նաև եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 3 գլխավոր թեկնածուները:

Հիշեցնենք, որ նախորդ Ոսկե գնդակի տիտղոսակիրը համարվում է Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: