Սևիլիան դարձել է պատմության մեջ առաջին թիմը, որը մեկնարկային կազում իսպանացի ֆուտբոլիստ չի ունեցել

  • Սպորտ - 19 Սեպտեմբերի 2016, 15:06
Սևիլիան դարձել է պատմության մեջ առաջին իսպանական թիմը, որը մեկնարկային կազում իսպանացի ֆուտբոլիստ չի ունեցել

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Սևիլիան Էյբարի հետ խաղն ավարտեց 1-1 հաշվով:

Անդալուսիայի թիմը մտավ պատմության մեջ` դառնալով առաջին իսպանական թիմը, որի մեկնարկային 11 ֆուտբոլիստների մեջ ոչ մի իսպանացի չի եղել: Մինչ այս նման բան ոչ մի դիվիզիոնում չէր գրանցվել: Նշենք, որ Իսպանիայի առաջնությունն անց է կացվում 1929 թվականից:

Սևիլիայի մեկնարկային կազում դուրս էին եկել 4 արգենտինացիներ, 3 ֆրանսիացիներ, ինչպես նաև մեկական ֆուտբոլիստներ Ճապոնիայից, Պորտուգալիայից, Իտալիայից և Բրազիլիայից:

Սևիլիան 4 տուրից հետո 8 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: