Հրապարակվել է Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության առաջին տեսագրությունը (տեսանյութ)

  • Հասարակություն - 05 Հոկտեմբերի 2017, 21:15

Քիլլերն Արսեն Փափազյանի վրա չորս գնդակ է արձակել և հանցագործության վայրից փախուստի դիմել: Տուժողը շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել նրան օգնել, գործարարը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

life.ru-ի տրամադրության հայտնվել են ձեռնարկատեր Արսեն Փափազյանի վրա հարձակման վայրից առաջին կադրերը: Նա Վորոնեժի հայ համայնքի ղեկավարն էր:

Պատահարի վայրից տեսագրությունը խմբագրություն է ուղարկել քաղաքացիական լրագրողն LifeCorr հավելվածի միջոցով:

Քննությունը պարզում է, թե ով է մասնակցել հանցագործությանը: Քրեական գործը կվերաորակվի սպանության հոդվածի: 

Ամենաընթերցվածը