ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Միացյալ քաղաքացիական ճակատի» ղեկավար Գարրի Կասպարովը այսօր պետք է ներկայանա ՆԳ Մոսկվայի «Խամովնիկի» բաժին, կապված ոստիկաններից մեկի այն ցուցմունքի հետ, որ նա կծել է օրենքի պահապաններից մեկին, հաղորդում է 'Газета.Ru'-ն:
Իր հերթին, ընդդիմադիր Կասպարովը հայտարարել է, որ հայց է ներկայացնելու օրենքի պահապանների նկատմամբ, որոնք նրան ձերբակալել էին օգոստոսի 17-ին, Խամովնիչևյան շրջանի դատարանի մոտ, հաղորդում է 'Эхо Москвы' ռադիոկայանը:
Դրանք երեք հայցեր են` կապված նրան բռնելու, ծեծելու և զրպարտելու հետ: Վերջինը կապված է այն բանի հետ, որ իբր աշխարհի շախմատի 13-րդ չեմպիոնը կծել է ոստիկանին:
Հիշեցնենք, որ Կասպարովին և ևս 100 մարդու ոստիկանությունը բռնել էր Խամովնիչևյան շրջանի դատարանի մոտ, որտեղ դատավոր Մարինա Սիրովան դատավճիռ կայացրեց Pussy Riot խմբի անդամների նկատմամբ: Կասպարովը հայտարարել է, որ ինքն ունի տեսագրություն, որտեղ ոստիկանը խփում է իրեն:
Ավելի վաղ «Ինտերֆաքսը», հենվելով օրինապահ օրգանների իր աղբյուրի վրա, հաղորդել էր, որ Կասպարովին սպառնում է քրեական հետապնդում:
