Ավստրիացի փաստաբանին սպանել են նախկին երկու ոստիկան

    • Հասարակություն - Շաբաթ, 18 Օգոստոսի 2012, 18:09

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ռուս և ավստրիացի ոստիկանները համատեղ ուժերով բացահայտել են հայտնի վիեննացի իրավաբան Էրիխ Ռեբասոյի սպանության մասնակիցներին:

Ռաբասոն օրը ցերեկով, հունիսի 27-ին անհայտացել է Վիեննայի կենտրոնում: Նա դուրս է եկել իր աշխատավայրից հաճախորդների հետ հանդիպելու նպատակով և անհետք կորել է: Հայրը` Անդրեաս Ռեբասոն որդու անհայտանալու մասին հայտնել է Վիեննայի ոստիկանություն, որը հարուցել է քրեական գործ` առևանգման մասին: Հենց սկզբից գործը քննող ոստիկանները հասկացել են, որ փաստաբանի առևանգման հետքերը պետք է փնտրել Ռուսաստանում: Նրա հաճախորդների մեջ հետխորհրդային տարածքից տեղափոխված շատ հեղինակություններ են եղել:

Ավտոկանգառի աստիճանների մոտ ոստիկանները հայտնաբերեցին արյան կաթիլներ, որոնք պարզվեց, որ Ռեբասոյինն էին, իսկ տարածությունը հսկող տեսախցիկների գրանցումը ցույց տվեց, որ փաստաբանին պատկանող «Մերսեդեսն» այնտեղից դուրս է եկել` ղեկի մոտ ուրիշ վարորդով: Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է Վիեննայի սահմաններից հեռու…

Մինչ ոստիկանությունը զբաղված էր այդ հետախուզական աշխատանքներով, հայրը` Անդրեաս Ռեբասոն փաստաբանին առևանգողներից ստանում է մի էլեկտրոնային նամակ: Նրանք Էրիխին ազատելու համար պահանջում էին 435 հազար եվրո: Առևանգիչները հայտնել էին, որ փաստաբանն իրենց ճիշտ այդքան գումար է պարտք: Համակարգչային IP հասցեն, որով առաքվել էր հաղորդագրությունը, մոսկովյան էր:

Ավստրիացի ոստիկանները դիմեցին իրենց ռուս գործընկերներին: Սրանից հետո ամբողջ հետաքննչական գործողություններն իրականացվել են Ռուսաստանում: Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզեցին, որ այդ գործում հիմնական դերակատարները երկուսն են` նախկինում ՆԳ Կիրով քաղաքի աշխատակիցներ Ալեքսանդր Մոլչանովը և Պավել Վլասովը:

Ձերբակալվելուց հետո այս երկուսը խոստովանեցին իրենց հանցանքը, բայց նշեցին, որ չեն ցանկացել սպանել փաստաբանին և, որ նրա գլուխը ջարդել են պատահաբար:

Ռուսական ոստիկանության վարկածով Էրիխ Ռեբասոյի առևանգումը պատվիրված է եղել: Դրա հետ ավստրիացի ոստիկանները համաձայն են: 2007 թ.-ին փաստաբանը մասնակից է դարձել մեծամասշտաբ մի խարդախության: Ընկերությունը, որը իբր նա ղեկավարել է, մեծ տոկոսներ վերադարձնելու խոստումներով իր կողմն է գրավել բազմաթիվ մասնավոր մարդկանց: Կատարվել են ներդրումներ: Այս ֆինանսական գործընթացը երկար չի բարգավաճել և ընկերությունը սննկացել է: Հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմել նաև ռուս բիզնեսմենները, որոնք մինչև այժմ էլ փորձեր են կատարում ետ ստանալ իրենց փողերը: Էրիխ Ռաբասոյին այս հարցով դատական վարույթներում հաջողվեց ապացուցել իր մեղավոր չլինելը: Դատարանը հավատացել էր նրա այն մտքին, որ իրական խարդախները այն մարդիկ են, ովքեր գողացել են ֆինանսական բոլոր փաստաթղթերը և իր անվան տակ քողարկվելով կատարել անօրինություններ: Չի բացառվում, որ մարդասպաններին վարձել է այս ֆինանսական անհաջող ձեռնարկում տուժած ինչ-որ մի հաճախորդ:Մոտ ժամանակներս հանցագործները կկանգնեն դատարանի առջև: Նրանց դատը տեղի կունենա Ռուսաստանում, քանի որ ՌԴ Սահմանադրության համաձայն Ռուսաստանը իր քաղաքացիներին այլ պետությունների չի հանձնում:

  1. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  2. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  3. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013
  4. Հրանուշ Հակոբյանը գաղտնիքներ բացեց Եվրատեսիլից
    «Հենց ժյուրին եկավ, ժյուրին սկսեց խաղեր այդ ընթացքում, և ժյուրին կարողացավ մեր ձայների վրա ազդել: Դուք կարող եք փոքրիկ հետազոտություն անել, մենք դա արել ենք»,- նկատեց նախարարը:
    18:16 21/05/2013
  5. «Ապեր, ես էլ չեմ կարող», ասել է Սաշիկ Սարգսյանը
    Սերժ Սարգսյանը մի պահ հուզվում է, որ այդքան մարդ պատրաստ է կյանքը տալ հանուն հեղափոխության:
    17:55 21/05/2013
  6. Անակնկալ նվեր՝ սպանության տեսքով. Նոր մանրամասներ մատուցողուհու սպանությունից
    Մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
    15:45 21/05/2013
  7. Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել
    Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին
    15:11 21/05/2013
  8. Բուժքույրերի ֆոտոսեսիա՝ ծանր հիվանդների ֆոնի վրա
    Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է շրջանառվող այն տեղեկատվությունը, որ հիվանդանոցներից մեկում, հիվանդներին իրենց համար ֆոն ծառայեցնելով, բուժքույրերը ֆոտոսեսիա են անցկացրել:
    14:05 21/05/2013
  9. Հայաստանը դուրս է գալիս Եվրատեսիլի աղբից
    Ադրբեջանցիները գնում են ամեն ինչ՝ զենքից ու միջազգային փորձագետ-վերլուծաբաններից սկսած, մինչեւ Եվրատեսիլ:
    13:21 21/05/2013
  10. Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ
    Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը:
    12:55 21/05/2013