Գիտություն եւ սպորտ, գիտությո՞ւն, թե սպորտ

    • Հասարակություն - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 11:57

(Կրկին դառն խոհեր` ուրախ առիթով. հայ մարզիկների` լոնդոնյան օլմպիական խաղերում շահած բրոնզե-արծաթե-գույն մեդալների առթիվ)

Խոսքն ամենևին էլ այն մասին չէ, թե այս երկուսից որն ընտրել, այլ այն, թե ինչ համամասնությամբ դրանք ներկայացնել։ Եվ ներկայացնելիս՝ արդյո՞ք որևէ մեկին տալ առաջնահերթություն ու ըստ այդմ՝ որի՞ն ավելի շատ ժամանակ հատկացնել:

Ավարտվեցին լոնդոնյան օլիմպիական խաղերը: Այո՛, խաղերը: Այսնքն` օլիմպիադան իրենից ներկայացնում է խաղ, հետևաբար` զվարճանք: Բնականաբար, աշխարհը հետևում էր խաղերին, ուրախանում իր երկիրը ներկայացնող մարզիկի կամ թիմի հաջողություններով. Հայաստանը` նույնպես: Չէ, բայց սխալ է ասել` Հայաստանը` նույնպես, քանի որ մեր երկիրը այս հարցում խիստ տարբերվում է շատերից և, ինչպես շատ ու շատ հարցերում, այստեղ նույնպես ծայրահեղությունների գրկում է: Նա ոչ թե հետևում, այլ պարզապես շնչում ու ապրում էր դրանով` ամեն մի արծաթե ու բրոնզե մեդալը համարելով պետականորեն կարևորագույն հարցի լուծում... համարյա կարծես՝ երկրի զարգացման խթան: Մեր երկրում սպորտը դարձել է կյանքի ռիթմ ու շարժիչ ուժ: Անգամ պետության ղեկավարներն են պետության զարգացումն ու աշխարհին Հայաստանը ներկայացնելը տեսնում սպորտային հաջողությունների մեջ, այն դեպքում, երբ, օրինակ, ֆիզիկայի բնագավառում մեր «մարտիկների»՝ ֆիզիկոսների գրանցած տասնապատիկ հաջողությունները ոչ ոքի չի հետաքրքրում: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ աբսուրդ կլինի, եթե ծնողը երեխայի ուսման հաջողությունները տեսնի միայն ու միայն ֆիզկուլտուրայից ստացած գնահատականների մեջ այն դեպքում, երբ օրագիրը լեփ-լեցուն է ֆիզիկա-մաթեմատիկայից ստացած տասերով: Ինչո՞ւ եմ հատկապես նշում ֆիզիկան և մաթեմատիկան։ Քանի որ մենք ճշգրիտ գիտութունների բնագավառում մի քանի անգամ ավելի շատ և շատ անգամ ավելի մեծ ու արժեքավոր հաջողություններ ունենք և աշխարհին հպարտորեն ներկայանալու լուրջ հիմք: Իսկ ինչո՞ւ միայն ներկայանալու. չէ՞ որ գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիայի նվաճումներն են իրականում ապահովում երկրի առաջընթացը: Աբսուրդ կլիներ, եթե ծնողը, անտեսելով մնացած բոլոր առարկաների բարձր ցուցանիշները, հետաքրքրվեր, ոգևորվեր ու տխրեր. ապրեր միայն ֆիզկուլտուրա առարկայի ցուցանիշներով:

Բայց արի ու տես, որ մեր պետության վարած քաղաքականությունը հե՛նց այդ աբսուրդայինն է: Ծայրահեղությունը հասել է այն աստիճանի, որ բոլոր հեռուստաալիքները խոսում են միմիայն սպորտից, ստուդիա են հրավիրում 45 երկրների ներկայացուցիչների մեջ 44-րդ տեղը զբաղեցրած մեր լողորդուհուն ու հարց հղում` գո՞հ եք Ձեր ելույթից, իսկ նա պատասխանում է երկու բառով` այո~, շա՛տ: Չգիտես` ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես. հավասարապես բոլոր ալիքները, նույնիսկ հանրայինը, խոսում են մեծամասամբ սպորտից, առանց խտրականություն դնելու ցուցադրում անգամ ամենաթույլ ֆուտբոլային խաղերը, այնինչ պիտի լինեն սպորտը ցուցադրող ու մեկնաբանող առանձին ալիքներ, իսկ հանրայինը դրան պիտի անդրադառնա միայն առանձնահատուկ դեպքերում:

Գիտությունը մեր երկրում լիովին անտեսված ու արհամարհված է: Ոչ միայն չկան գիտությանը նվիրված առանձին հեռուստաալիքներ, ոչ միայն չկա թեկուզ մեկ հաղորդաշար, այլև լուրերն անգամ հազվադեպ են մեկ-երկու նախադասությամբ անդրադառնում գիտությանը: Գիտնականներին վիրավորում է այս վիճակը, ու դա արդարացի է: Նույնիսկ այն գիտնականները, որոնք սիրում են սպորտը, զբաղվել կամ զբաղվում են սպորտով, և ո՛չ միայն սիրողական, այլև նույնիսկ պրոֆեսիոնալ մակարդակով, միևնույն է՝ չե՛ն կարող ընդունելի համարել այս մոտեցումը:

Ավարտվեցին օլիմպիական խաղերը: Մենք ունենք հաջողություններ` մեդալների ու գավաթների տեսքով… մենք ունենք բուռն քննարկումներից և ուռաներից եռռացող ֆեյսբուք, ունենք վեր պարզած գավաթներ` մարզիկների ձեռքերում ու վեր պարզած ու անընդմեջ դատարկվող թասեր մոլի սպորտասերների ձեռքերում:

Ինչ խոսք, ա-ապրեն մեր մարզիկները. երկու բրոնզ և մեկ արծաթ, ապրեն: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետության քաղաքականությունն է` առավելություն տալ սպորտին։ Այն դեպքում, երբ հակաքարոզչութամբ ու սեփական անտարբերության օրինակով, եթե չհիշենք բազմաթիվ ակնհայտորեն թշնամական գործողությունները, մեր իշխանությունները մեր հասարակությանը սովորեցրել են չհետաքրքրվել գիտությամբ ու ապրել (թմրանալ) զվարճալիքներով: Այսուայնտեղ մեր երկիրը գիտելիքահենք պետություն որակող մեր վարչապետը գնում է Հայաստանի ու Բելոռուսիայի ֆուտբոլային հավաքականների ընկերական խաղը դիտելու, որտեղ գրանցվում է 2/1 մերոնց պարտությունը: Իսկ քանի՞ գիտահետազոտական ինստիտուտ է նա այցելել այս ընթացքում։ Ամոթ է ասելը։ Կամ՝ «Լույս» հիմնադրամն «իրենով արած» մեր վարչապետին ամենևին չեն հետաքրքրում ֆիզիկայից ու մաթեմատիկայից մեր երեխաների բրոնզե, արծաթե ու ոսկե մեդալները, որոնք նրանք բերում են` պետության կողմից չունենալով ո՛չ ֆինանսական, ո՛չ հոգեբանական աջակցություն: Չե՛ն հետաքրքրում այդ “բրոնզ-արծաթ-ոսկի” աշակերտների հետագա խղճուկ ճակատագրերը, եթե նրանք լսեն իրենց երազանքիների ձայնին, անսան կոչմանը՝ ընտրեն գիտական-ակադեմիական ուղին, երբ այդպիսով կհայտնվեն թշվառի վիճակում՝ խղճուկ ֆինանսավորում ունեցող գիտության խեղճացրած ոլորտում։

Սպորտում անգամ անհատ ձեռներեցներից շատերը ֆինանսական բավականին մեծ, շոշափելի, ներդնումներ են կատարում, նույնիսկ հաղթողներին նվիրում բնակարաններ, այն դեպքում, երբ գիտությանը կատարված առայսօր հատկացումները (գիտեմ, գիտեմ, որ ինչ-որ բան արդեն սկսել են անել՝ Տաշիրը, Ծառուկյանը, գիտե՛մ) անհամամատելի քիչ են (քի՛չ են, շա՛տ քիչ), համարյա զրոյական, եթե դիտենք ընդհանուր գումարային տեսակետից։ Եվ սա այն դեպքում, երբ միայն գիտությունն է, որ այսօր դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերն աշխարհում. ուրիշ ո՛չ մի նման ոլորտ չունենք։ Ամենուր՝ աշխարհի հարյուրյակից անդին ենք։ Միայն այս ոլորտում դեռևս հպարտանալու բան ունենք՝ չնայած ֆինանսավորման այս թշվառ վիճակին - “на зло всем чертям”, ինչպես կասեր ռուսը: Այդպե՞ս։

Է~, ինչ ասեմ... սիրելի սպորտասեր ղեկավարներ ու սպորտային ֆանատ հայրենակիցներ, էլ բան չի մնում ասելու... ուղղակի, երբ թասը կամ գավաթը վեր եք հանում` խմելու ստացած երկու բրոնզ և մեկ արծաթե մեդալի կամ արժանացած հերթական սպորտային գավաթի կենացը, մի մոռացեք նաև գիտության մարտիկների բերած տասնապատիկ ավելի «ոսկիները»:

  1. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  2. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013
  3. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  4. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  5. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  6. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  7. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  8. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  9. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013
  10. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013