ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Առաջիկայում ՌԴ նախագահին կից կարող է հիմնվել ազգությունների հարցերով լիազորի պաշտոն: «Վեստի FM» ռադիոկայանի փոխանցմամբ, «Իզվեստիա» թերթը օգոստոսի 15-ի համարում գրել է, որ ազգությունների հարցերով պաշտպանի պաշտոնի հիմնման մասին որոշումը կընդունվի մինչև տարեվերջ:
Նախագահի աշխատակազմից թերթի հետ զրույցում այդ պաշտոնի հավանական հավակնորդների թվում նշել են ՌԴ նախագահի ազգային մշակույթի գծով խորհրդական Վլադիմիր Տոլստոյի, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր Հաջիմեթ Սաֆարալիևի անունները:
