Չամուսնալուծման հոգեթերապիա 15 000 դրամով

    • Հասարակություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 16:55

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Հայաստանում հիմնականում ամուսնալուծվում են 20 և ավելի տարի միասին ապրած զույգերը: Երկրորդ տեղում 1-4 տարի համատեղ կյանք ունեցողներինն է»,- այսօր հրավիրած ասուլիսում նշեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը: Ըստ նրա՝ 2010-ին գրանցված 17988 ամուսնությունից 2997-ը ամուսնալուծվել են, իսկ 2011-ին 19706 ամուսնությունից 3188-ն է ավարտվել ամուսնալուծությամբ:

Բոլոր կանանց, ովքեր ուզում են ամուսնալուծվել և չունեն օրինական գրանցված ամուսնություն, իրավաբանը խորհուրդ է տալիս մտածել` արդյոք կկարողանա՞ն նրանք երեխային ֆինանսապես ապահովել, թե ոչ:

«Հարևան պետություններում պետության դիրքորոշումը միայնակ կնոջ և երեխայի նկատմամբ նպաստների, ալիմենտի բռնագանձման չափի առումով բավականին լավ է: Այնտեղ, Հայաստանի համեմատ, կինն ապահով է և կարող է գնալ այդ քայլին: Հայաստանում կինը չի կարող իրեն թույլ տալ այդ շքեղությունը»,- նշեց իրավաբանը: Ըստ նրա` մեզանում կանայք ամուսնալուծվում են, հետո դիմում իրավաբանին` հարցնելով ինչ իրավունքներ ունեն ինքն ու իր երեխան: Մինչդեռ իրականում նրանք երկուսն էլ ոչ մի իրավունք չունեն:

«Նյութական ծանր վիճակի համար Հայաստանում ոչ ոք այսօր չի ամուսնալուծվում, կինը ոչ թե ուզում է ամուսնալուծվել, քանի որ իր ամուսինը գումար չունի, այլ որ չվաստակող ամուսինը թույլ չի տալիս գոնե ինքը` կինը վաստակի»,- նշեց մյուս բանախոսը:

Հայ ընտանիքի փրկության համար հոգեբանի խոսքով` սկսում են հաճախ կրկին ժամադրել ամուսնացած զույգին: Ինչ վերաբերում է հոգեբանական ծառայությունների գնացանկին, ապա Հայաստանում մեկ ժամվա հոգեբանական ծառայության միջին արժեքը կազմում է 5000 դրամ: «Ընտանեկան թերապևտիկ աշխատանքներում, երբ հոգեբանական ծառայության համար դիմում են ընտանիքից երեք հոգի` կինը, ամուսինը, երեխան, մենք աշխատում ենք հաշվի առնել ընտանեկան բյուջեն: Որքան է վաստակում ընտանիքը, որքան կարող է ամսական հատկացնել հոգեբանին: Մնացածը թողնում ենք քաղաքացու խղճին»,- նշեց հոգեբանը:

  1. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  2. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  3. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  4. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  5. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013
  6. Դա պատիվ չի բերում անգամ Հայաստանի ԱԺ-ին
    Կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչները Ճիշտ են վարվել, որ դուրս են եկել ԱԺ-ում կազմակերպված հերթական շոուից:
    12:00 24/05/2013
  7. Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին
    Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված արժեքների խնդրին:
    11:23 24/05/2013
  8. ԱՄՆ-ում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, մարդիկ ու մեքենաներն ընկել են ջուրը
    ԱՄՆ-ում փլուզվել է գետի վրայով գցված քառագիծ ավտոմոբիլային կամուրջը:
    09:12 24/05/2013
  9. Հայաստանում գործողության մեջ դրված քարոզչական հնարքները կարող են ցեղասպանություն հրահրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ
    “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
    17:16 23/05/2013
  10. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013