Դժվար ապրուստը փոխվել է

    • Հասարակություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 12:51

Ինչպես գիտեք, “Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հայկական հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության և կանանց նվաստացման շարունակական դրսևորումների դեմ:

Բողոքի ալիքը սկսվել էր հուլիսի 27-ին կազմակերպված բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ ցուցադրվեց կազմակերպության կողմից մշակված մի հոլովակ, որը կարճ ժամանակում ունեցավ ավելի քան 8000 դիտում (http://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638&feature=player_embedded): Ակցիայի ընթացքում սկսվեց ստորագրահավաք, որին միացան 200 անցորդներ, այնուհետև բացվեց առցանց ստորագրահավաք, որին կարող եք հետևել այստեղ:

“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը դատապարտում է հեռուստաեթերով կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան և հայտնում, որ այսուհետ շատ ավելի հետևողական ու պահանջկոտ է լինելու հեռուստաեթերից գենդերային հիմքով բռնությունները, սեքսիստական արտահայությունները և կնոջ նվաստացումները նվազեցնելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին բողոքի ալիքը մեծացնելու և առավել ազդեցիկ դարձնելու նպատակով:

Պահանջարկը ծնում է առաջարկ. մենք պահանջում ենք դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք դեմ ենք, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ:

Նշենք նաև, որ “Արմենիա TV” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի վերջին շաբաթվա մոնիտորինգը արձանագրել է որոշ դրական տեղաշարժեր: Մասնավորապես՝ պարբերաբար ծեծի ենթարկվող հերոսուհիների ամուսիններն ու ընկերները առավել քնքուշ են սկսել վերաբերվել իրենց կանանց, իսկ հերոսուհիներից մեկը նույնիսկ աշխատանքի է անցել:

Այդուհանդերձ, կազմակերպությունը այսքանով չի սահմանափակվելու և դեռ շարունակելու է պայքարը. օգոստոսի 17-ին ՀՀ բոլոր հեռուստաընկերություններ պաշտոնական նամակ է ուղարկվելու: Նամակին կցվելու են նաև ՀՀ քաղաքացիների հարյուրավոր ստորագրությունները:

Հասարակություն առանց բռնության ՀԿ

  1. Հայաստանում գործողության մեջ դրված քարոզչական հնարքները կարող են ցեղասպանություն հրահրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ
    “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
    17:16 23/05/2013
  2. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013
  3. «Տեղական եւ միջազգային գումարներն ուղղվում են ընդդեմ քաղաքացիական հասարակության»
    Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
    13:28 23/05/2013
  4. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը:
    12:26 23/05/2013
  5. Խմբագիրները սահմանում են խաղի կանոններ. հայտարարություն
    Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում
    11:12 23/05/2013
  6. Առևանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը
    ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ Հակոբ Միքայելյանը Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է ծայրահեղ իսլամիստական Ալ Նուսրա խմբի կողմից:
    10:08 23/05/2013
  7. Ամառային հանգստի մի քանի տարբերակներ
    Մի քանի տարբերակներ, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը
    19:30 22/05/2013
  8. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  9. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  10. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013