Վարչապետն ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը

    • Հասարակություն - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 12:26

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարն ընթերցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին. «Ջերմորեն ողջունում եմ համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, պարտք և պարտականություն ունի ոչ միայն իր քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ ողջ հայության հանդեպ: Հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են լինել միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը: Դրանք բոլորիս հանձնառությունն են: Ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել մեր կրթական հիմնահարցերին:

Մենք խիստ կարևորում ենք նման խորհրդաժողովների անցկացումը, ինչպես նաև սփյուսքահայ կրթական հաստատությունների հետ աշխատելու մյուս՝ ոչ պակաս արդյունավետ ձևաչափերը: Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում:

Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Հայոց լեզվի և հայության դարավոր երթը շարունակվում է՝ հատկապես ձեր ջանքերով և ձեր շնորհիվ: Մաղթում եմ ձեր հայրենանվեր առաքելությունն իրականացնելու նոր ուժ ու եռանդ: Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք:

Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին, որը ձեր մեծ գործի բաղկացուցիչն է»:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները:

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի օգոստոսի 10-14-ը, մասնակցում են շուրջ 150 գործիչներ 25 երկրներից: Նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:

  1. Եվրատեսիլ. Հանրային հասունության վկայականը
    Դորիանս խմբի ցույց տված արդյունքը՝ 18-րդ տեղ, շարունակում է լինել հասարակական տարբեր ձեւաչափերով քննարկումների առարկա:
    19:01 20/05/2013
  2. Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ
    Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողների` Գոհար Գրիգորյանին, Հասմիկ Օսիպյանին և Մարիամ Մնացականյանին, շնորհվել է Շվեյցարիայի կառավարության Գերազանցության կրթաթոշակ:
    18:55 20/05/2013
  3. Ովքեր եւ ինչ են բաց թողել օլիգարխի համար
    Այստեղ երեւի թե ժամանակն է արձանագրել երկու կարեւոր հանգամանք.
    16:03 20/05/2013
  4. Տարոն Մարգարյանի գոնդոլները
    Մայիսի 19-ին տեղացած հորդառատ անձրեւը Երեւանում ջրհեղեղ էր առաջացրել:
    16:00 20/05/2013
  5. Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը
    Հայաստանի երեխաների արտասահմանյան որդեգրումն այսուհետ կկատարվի ընդունված և արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ:
    15:30 20/05/2013
  6. Լֆիկ Սամոն հասկացե՞լ էր. Նախարարի զարմանքը
    Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այսօրվա կառավարությունը ցավոք դատապարտված է նախորդ իշխանությունների սխալների համար քննադատվելուն:
    14:38 20/05/2013
  7. Անջելինա Ջոլին կմարմնավորի իր մորը
    Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով վերջերս կրծքի քաղցկեղը կանխելուն ուղղված վիրահատության է ենթարկվել:
    13:28 20/05/2013
  8. Թուրքիայում վայր է ընկել ուղևորներով լեցուն զբոսաշրջային օդապարիկ, կա զոհ
    Թուրքիայի կենտրոնական հատվածներից մեկում զբոսաշրջային օդապարիկի ընկնելու հետևանքով 1 մարդ զոհվել և 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    11:55 20/05/2013
  9. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
    Նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
    11:38 20/05/2013
  10. Նոր միջոցառում Յունիբանկի ֆեյսբուքյան էջում` նվիրված Գարեգին Նժդեհին
    Յունիբանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր տոնական միջոցառում` նվիրված մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը:
    11:22 20/05/2013