Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է օգոստոսի 9-ի արտակարգ իրավիճակների տեղեկագիրը:
Օձերն անհանգստացնում են
Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Չարենցի 8/1 տան մոտ բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
***
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
***
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Բախվել են մեքենաներ
Օգոստոսի 9-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31105» մակնիշի S2951 պ/հ («Ալիք» ՍՊԸ տաքսի ծառայություն, վարորդ` 1955 թ. ծնված Աշոտ Պարոնյան) և «ՈՒԱԶ 452» մակնիշի 671 ՍՏ 31 պ/հ («Գավառի հացի գործարան» ՓԲԸ, վարորդ` 1955 թ. ծնված Վանիկ Սարոյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով Գավառի հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարոյանը, ուղևորներ` 1969 թ. ծնված Ռուբիկ Վարդանյանը, 1955 թ. ծնված Տաթևիկ Սարգսյանը, Երևանի բնակչուհիներ` 1992 թ. ծնված Թամարա Բոսանչյանը և 1985 թ. ծնված Անահիտ Ալոյանը, «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Գեղամ Հայրապետյանը։
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Պարոնյանին, որը նույնպես տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 07.44-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, Արարատի մարզի Վանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 25 ՕՏ 149 պ/հ (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Այվազյան) և «ՎԱԶ 2121» մակնիշի 04 ՕԼ 060 պ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Աբրահամյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով Հ. Աբրահամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վեդու հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Այրվել է մեքենա
Օգոստոսի 9-ին, ժամը 16.25-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի 54-րդ կմ-ում (Ագարակավան գյուղի հատված) այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 17.05-ին:Ամբողջությամբ այրվել է Էմին Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-21011» մակնիշի 31 ՏՏ 960 պ/հ ավտոմեքենան:
Հրդեհ խորդանոցում
Օգոստոսի 9-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Աշտարակի Ներսես Աշտարակեցու 82 շենքի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել՝ 19.31-ին: Այրվել է Ռ. Ալոյանին պատկանող խորդանոցը` 30 քմ մակերեսով:
Թունավորում
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Թումանյան 26ա շենքի 17-րդ բնակարանի բնակչուհի` 1987 թ. ծնված Անի Հարությունյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
