Վթար Հրազդան-Հանքավան խաչմերուկի մոտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Օգոստոսի 9-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան խաչմերուկի մոտ գտնվող բենզալցակայանի պատին է բախվել «Տոյոտա Պրադո» ակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Բագրատունյաց պողոտայում
Օգոստոսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «ԳԱԶ-31105»-ը. Կան տուժածներ
Օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «ՈւԱԶ»-ի ուղևորը և «ԳԱԶ-31105»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
