Եզդիներն ընդդեմ կառավարության

    • Հասարակություն - Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2012, 17:52

Կառավարության մտադրության դեմ է հանդես եկել եզդիական Սինջար միավորումը, որը տարածել է հայտարարություն: Հայտարարության առիթը վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքն է կառավարության օգոստոսի 9-ի նիստում: Վարչապետը հորդորել էր կառավարությանը վերանայել Ընտանեկան օրենսգիրքը, քանի որ եզդիական համայնքից դժգոհություններ են առաջանում աղջիկների ամուսնական տարիքի շեմը մինչեւ 18 տարեկան բարձրացնելու հետ կապված:

Այդ կապակցությամբ, եզդիական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարություն

Վերջին օրերի եզդիների ինքնահռչակ “առաջնորդ” Ազիզ Թամոյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ տվյալ անձնավորությունը կամ հոգեկան հիվանդ է, կամ էլ բարոյազուրկ մարդ: Ինչպես կարելի է տասնութ տարեկան աղջկան իր տարիքի համար վատ աչքով նայել:

Մենք հորդորում ենք, որ Ազիզ Թամոյանը իր ընտանիքում հաստատված ավանդույթով չվիրավորի բազմաթիվ եզդի աղջիկների: Դա մեզ համար անթույլատրելի է: Ազիզ Թամոյանը ուղղակի ոչնչություն է եզդի համայնքում, ով գործիք է ինչ որ ուժերի ձեռքին և հակաազգային գործունեություն է ծավալել: Նպաստել որպեսզի եզդի աղջիկների մի մասը անկիրթ մնա, անգամ դպրոցը չավարտելով ամուսնանա` սա միանշանակ մեր կողմից կդիտարկվի որպես ազգային խտրականություն:

Կառավարությունը չի կարող խախտել եզդի աղջիկների կրթության իրավունքը: Հավաստիացնելով, որ եզդի համայնքի գոնե մեծամասնության մոտ այդ քարեդարյան ավանդույթը այլևս չի գործում, ՀՀ Կառավարությանը կոչ ենք անում ոչ մի փոփոխություն չկատարել այդ օրենքում: Իսկ եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը մտահոգված է եզդիների խնդիրներով, ապա կխնդրենք անդրադառնալ այն խնդիրներին, որոնք իրականում մեծ նշանակություն ունեն եզդի համայնքի համար:

Իսկ այդպիսի խնդիրները շատ են: Պարոն Վարչապետ գնացեք և տեսեք ինչ վիճակում են եզդիական գյուղերը, տեսեք թե ինչ մակարդակի կրթություն են ստանում եզդի երեխաները եզդիական գյուղերում: Եվ եթե դուք Ազիզ Թամոյանի նման անձնավորության կարծիքը համարում եք եզդի ազգի կարծիքը, ապա մենք կհամոզվենք, որ եզդի երիտասարդների և առաջին հերթին աղջիների անկիրթ լինելը ձեռնտու է հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններին և սա պետական քաղաքականություն է:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013