Գեղարքունիքում կանայք այլևս չեն վախենում հասարակության կարծիքից

    • Հասարակություն - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 15:38

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2011-ին Կանանց իրավունքների կենտրոնը ստացել է 2032 բռնության ահազանգ, 2010-ին՝ 1777, իսկ այս տարի՝ արդեն 1383 ահազանգ: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում նշեց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թագուհի Արշակյանը:

Ըստ կենտրոնի աշխատակիցների՝ նկատվում է բռնության ահազանգերի, ինչպես նաև կենտրոն այցելությունների աճ: Սակայն ըստ նրանց՝ սա պայմանավորված է ոչ թե բռնության դեպքերի աճով, այլ իրազեկվածության բարձրացմամբ:

«Նախկինում կանայք վախենում էին հարևանի, հասարակության կարծիքից, մտածում էին՝ ինչ կասեն մարդիկ, եթե իմանան, որ ամուսինն իրեն բռնության է ենթարկում: Հիմա այդ մոտեցումը քիչ թե շատ փոխվում է: Այդ պատճառով ավելանում են և՛ զանգերը, և՛ այցերը»,- նշեց կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Կանանց իրավունքների կենտրոնը հիմնականում զբաղվում է ընտանեկան բռնություններով և տրամադրում է իրավաբանական և հոգեբանական անվճար խորհրդատվություն ընտանիքում բռնության ենթարկված կանանց: Թեժ գծի հեռախոսահամարն է 010 54 28 28:

Քանի որ հայ բնակչությունը կենտրոնացված է մայրաքաղաքում, բռնության ահազանգերը Երևանի ճգնաժամային կենտրոն ավելի շատ են լինում: Թագուհի Արշակյանի խոսքով՝ կենտրոնը Հայաստանի չորս մարզերում ևս ունի ճգնաժամային կենտրոններ, որտեղ ևս գործում է շուրջօրյա թեժ գիծ: Կանայք կարող են զանգահարել ու ստանալ իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն: Սակայն մարզային վիճակագրությունը բավականին տարբերվում է Երևանի վիճակագրությունից:

«2011-ին Երևանի ճգնաժամային կենտրոնը ստացել է բռնության 2032 ահազանգ, մինչդեռ չորս մարզերում միասին նույն թվականին եղել է ընդամենը 806 ահազանգ: Ավելի շատ բռնության դեպք արձանագրվում է Գեղարքունիքի մարզում»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Թագուհի Արշակյանը: Ըստ նրա՝ վիճակագրական տվյալների տարբերությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ Երևանում բռնության դեպքերն ավելի շատ են, այլ տարբեր մոտեցումներով:

«Գյուղերում միմյանց ճանաչելով՝ վախենում են հարևանի կարծիքից, հասարակության արձագանքից»,- նշեց կենտրոնի հոգեբան Մ. Մարտիրոսյանը:

Կենտրոնի տվյալներով՝ բռնության ահազանգերի մեջ գերակշռում են հոգեբանական բռնության դեպքերը: Օրինակ՝ 2011-ին ստացած 2032 ահազանգից 1042-ը եղել են հոգեբանական:

«Կանանց մեծամասնությունն արդեն ինքնասպանության փորձ անելուց հետո է դիմում մեզ: Նրանց համար իրենց կյանքը, նույնիսկ իրենց երեխաների ապագան ոչինչ չի արժենում»,- նշեց կենտրոնի հոգեբանը: Նրա խոսքով՝ սեռական բռնության դեպքերը ևս շատ են: Սակայն հայ կանայք այդ մասին չեն բարձրաձայնում:

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013