Հայաստան հիմնադրամը 'Երեխաների տուն' բացեց Գյումրիում

    • Հասարակություն - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 14:04

Օգոստոսի 6-ին, 'Հայաստան' համահայկական հիմնադրամը հանդիսավոր պայմաններում բացեց Գյումրիի 'Երեխաների տուն' մանկատան հիմնանորոգված երկու մասնաշենքերը: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Միջոցները հավաքագրվել են Հիմնադրամի բարերարներ Համո եւ Թամար Գրիգորյաններ ընտանիքի նվիրատվություններից եւ համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2011-ի արդյունքում հավաքագրված գումարից:

Բարեկարգվել են մանկատան երկու մասնաշենքերը` ներառյալ ննջարանները, մեթոդական կաբինետները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցները: Ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 900քմ տարածք:

Բացմանը ներկա էին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը, տեղական մարմնի վարչական անդամ Անդրանիկ Միքայելյանը, ինչպես նաեւ բարերարներ տեր եւ տիկին Գրիգորյաններն իրենց զավակների հետ:

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

'Այս 'տունն' անճանաչելիորեն փոխվել է այս կարճ ժամանակահատվածում: Մեր բոլորի նպատակն է, որ այս երեխաներն էլ մյուսների նման ուրախ ապրեն', - իր ողջույնի խոսքում ասաց Ժիլբեր Մոմջյանը:

'Սիրելի բարերարներ, դուք մեզ հետ միասին փոխարինում եք այս մանուկների ծնողներին: Ձեր արածը աստվածահաճո գործ է',- իր շնորհակալական խոսքում նշեց 'Երեխաների տան' տնօրեն տիկին Ավագյանը:

Իսկ բարերար Համո Գրիգորյանը, 10 հազար ԱՄՆ դոլարի կտրոնը հանձնելով Ժիլբեր Մոմջյանին` հուզված ասաց, 'Մենք շատ բարերարներ ունենք եւ ամենքն էլ իրենց կարողության չափով օգտակար են, բայց պակաս կարեւոր չեն նրանք, ովքեր անձնապես կիսում են այս մանուկների առօրյա հոգսը':

Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին եւ մինչեւ 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 եւ 1993թթ.-ին կառուցվել է եւս երկու մասնաշենք: Մանկատանը խնամք է ստանում մինչեւ 6 տարեկան ավելի քան 120 երեխա, ովքեր ունեն մտավոր եւ ֆիզիկական շեղումներ: 6 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում` Խարբերդի մասնագիտացված եւ Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ:

Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր եւ ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու եւ ուսանելու Երեւանի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, բարելավված առողջական վիճակ ունեցող երեխաները ծնողների ցանկությամբ կարող են վերադառնալ ընտանիք:

'Մենք որոշել էինք Հիմնադրամի 20-ամյակը նշել ո’չ թե հանդիսություններով ու հրավառությանբ, այլ ամենատարբեր ծրագրերի բացումներով: Այդ շարքը սկսեցինք տարեսկզբին Արցախում, ապա Հայաստանում եւ կշարունակենք ողջ տարվա ընթացքում', բացման հանդիսությունը եզրափակեց Հիմնադրամի տնօրեն Արա վարդանյանը:

'Հայաստան' համահայկական հիմնադրամ

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013