«Տխուր» լուր գիշերային հրավառության սիրահարների համար

    • Հասարակություն - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 12:58

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել բավականին լայն տարածում գտած` գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը:

Այդ նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծով ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հիշյալ արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը:

Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը, հրավառություն կկարողանան կազմակերպել նաև քաղաքացիները:

Հեղինակների հիմնավորմամբ, որոշման նախագիծը նախապատրաստվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի (Լռությունը խախտելը) կիրարկումն ապահովելու նպատակով:

Համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ մասնավորապես, գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի`100 հազար դրամի, չափով:

Արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

  1. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  2. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  3. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  4. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  5. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  6. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  7. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013
  8. Լեհաստանի օր Վ. Բրյուսովի անվան համալսարանում
    Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը
    13:09 17/05/2013
  9. Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 18 կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում
    Orange Հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:
    12:13 17/05/2013
  10. Մանկավարժականի ուսանողը՝ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր
    Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ:
    11:32 17/05/2013