Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

    • Հասարակություն - Երկուշաբթի, 06 Օգոստոսի 2012, 10:44

Արմանիսին հարակից տարածքում «Սագամար» ՓԲ ընկերությանը պատկանող ոսկու հանքավայրի շահագործումն սկսելուց ի վեր պարբերաբար աղտոտվում է հանքավայրին հարակից Ձորագետը: Այս խնդրի առնչությամբ դեռեւս 2012 թվականի փետրվար ամսին Ստեփանավանի քաղաքապետարանին կից ստեղծվել էր մոնիթորինգային խումբ, որը պետք է ուսումնասիրություն իրականացներ եւ պարզեր գետի աղտոտման պատճառները: Այդ խմբի աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ մինչ օրս որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Վերոհիշատակյալ “Սագամար” ընկերությունը իր ստացած` հանքավայրի շահագործման լիցենզային պայմանագրի համաձայն իբր պետք է աշխատի գերժամանակակից` փակ ջրաշրջանառության եղանակով, առանց շրջակա միջավայր թափոններ արտանետելու: Հիշեցնենք, որ այդ նույն` գերժամանակակից լուծումներով է խոստանում աշխատել նաեւ Ամուլսարի շահագործման համար տվայտվող ընկերությունը:

Օրեր առաջ հերթական անգամ գետն աղտոտվել է անհասկլանալի բաղադրություն ունեցող մեծածավալ կեղտաջրերով, որի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, իսկ բնապահպանական տեսչությունը մինչ օրս որեւէ գործողություն չի կատարել: Հաշվի առնելով հայաստանյան այն իրականությունը, որ բնապահպանական տեսչությունը բացարձակ անգործության է մատնված, Հայաստանում չեն պահպանվում հանքարդյունահանող ընկերությունների լիցենզային պայմանագրերով սահմանված բնապահպանական նորմերն ու անվտանգության պայմանները:

Մենք հետամուտ ենք լինելու Ձորագետի աղտոտման պատճառները պարզելու եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Կոչ ենք անում Ստեփանավան քաղաքի եւ հարակից համայնքների երիտասարդներին համախմբվել Ստեփանավանի եւ Լոռվա մարզի բնության պահպանության նպատակով: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տեղի բնակիչներին հանքարդյունաբերական չարիքի դեմ պայքարելու գործում եւ ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը Ստեփանավանը, Թեղուտը, Ջերմուկը եւ մեր երկրի մյուս հատվածները կեղեքիչ շահագործումից պաշտպանելու համար:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

  1. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013
  2. «Տեղական եւ միջազգային գումարներն ուղղվում են ընդդեմ քաղաքացիական հասարակության»
    Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
    13:28 23/05/2013
  3. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը:
    12:26 23/05/2013
  4. Խմբագիրները սահմանում են խաղի կանոններ. հայտարարություն
    Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում
    11:12 23/05/2013
  5. Առևանգվել է սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանը
    ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ Հակոբ Միքայելյանը Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է ծայրահեղ իսլամիստական Ալ Նուսրա խմբի կողմից:
    10:08 23/05/2013
  6. Ամառային հանգստի մի քանի տարբերակներ
    Մի քանի տարբերակներ, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը
    19:30 22/05/2013
  7. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  8. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  9. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013
  10. Հունիսին խոշոր ցնցում է սպասվում Հայաստանում
    «Էվոլյուցիայի» հետեւանքներն այսօր ամենուր են՝ «էլիտայի» տեսքով՝ խորհրդարանում, կառավարությունում, հեռուստաեթերին
    11:28 22/05/2013