Ավարտվեց Շվեդիայի պատմության մեջ առաջին դատը մաֆիայի նկատմամբ

    • Հասարակություն - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 16:30

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ստոկհոլմից հարավ գտնվող Սեդերտել բնակավայրի շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել «Բանդիտոս» բայկերական խմբի մաֆիոզ խմբի անդամների նկատմամբ: Բացի սպանություններից, խմբի անդամները անօրինական հսկողություն են իրականացրել Սեդերտելի քրեական շուկայի վրա, մեղադրվել են անօրինական զենք պահելու, մարդկանց առևանգելու և դրամաշորթության մեջ:

Դատարանը քրեական խմբավորման առաջնորդին դատապարտեց ցմահ բանտարկության, 20 մեղադրյալներից 16-ը ստացան 1,5 տարուց մինչև ցմահ ազատազրկում, երկու անչափահաս հանցագործներ դատապարտվեցին գաղութային բանտարկության, իսկ երկուսն էլ արդարացվեցին:

Այս պատմությունը սկսվել է դեռ 2009թ., երբ սպանվեց «Բանդիտոս» բայկերական խմբի անդամներից մեկը: Այդ սպանության համար պատասխանատու համարվող հավանական խմբի վրա «Բանդիտոս»-ի անդամները կազմակերպեցին հրազենային հարձակում: Իսկ 2010թ. հետևեցին հարձակման ենթարկված խմբի պատասխան քայլերը, որի արդյունքում զոհվեցին բայկերներին սատարող երկու եղբայրներ: Այս սպանությունների հետաքննությունը Շվեդիայում համարվեց Ուպոֆ Պալմեի կատարած դաժան մարդասպանության նախճիրից հետո ամենամասշտաբայինը:

Քննության ընթացքում պարզվեց, որ հանցախմբի անդամները ոչ միայն ընդհանուր են իրենց գաղափարներով, այլև բոլորը միմյանց ազգականներ են: Համաձայն հարկային մարմինների տեղեկատվության՝ խմբի անդամներն ունեին շատ ցածր օրինական եկամուտների ցուցիչներ, սակայն, խաղային բիզնեսի, շանտաժի, դրամաշորթության միջոցով կուտակած մեծ անօրինական հարստություն: Բացի այդ, նրանք պարբերաբար բաժին են հավաքել իրենց «տանիքի» տակ հայտնված ռեստորաններից և ժամանցի վայրերից:

  1. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  2. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  3. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  4. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  5. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  6. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  7. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013
  8. Լեհաստանի օր Վ. Բրյուսովի անվան համալսարանում
    Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը
    13:09 17/05/2013
  9. Orange Հիմնադրամը տրամադրեց ևս 18 կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում
    Orange Հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:
    12:13 17/05/2013
  10. Մանկավարժականի ուսանողը՝ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր
    Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանեց նոր ռեկորդ:
    11:32 17/05/2013