Յուրի Վարդանյանի պատասխանը

    • Հասարակություն - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 15:04

Հուլիսի 1-ին ինձ դիմեց hayeli.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց: Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:

Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:

Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:

Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):

Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ:

Յուրի Վարդանյան,

օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն

  1. Առաջարկ եւ կոչ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին
    Կառավարությունն ու խորհրդարանը մերժեցին «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնությունների տրամադրումը կրթական ծրագրերի հայացմամբ պայմանավորելու առաջարկը։
    09:20 20/06/2013
  2. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  3. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013
  4. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  5. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  6. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  7. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  8. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  9. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  10. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013